Բեյրութից վերադարձած հայկական պատվիրակությունը ներկայացրել է այցի մանրամասները

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News 

Սինանյան

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել.

«Այսօր ԱԺ ԳԿՄՍԵՍ հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի հետ հանդիպեցինք Բեյրութից վերադարձած հայկական պատվիրակությանը։

Վարչապետի աշխատակազմի Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, Հայաստան - Լիբանան խորհրդարանական բարեկամական խմբի համանախագահ Հրաչ Հակոբյանը և մյուս գործընկերները կիսվեցին իրենց այցից ստացած տպավորություններով, մանրամասներ ներկայացրեցին այնտեղ ունեցած հանդիպումներից։

Քննարկեցինք լիբանանահայությանը ցուցաբերվելիք հետագա աջակցության ծրագրերը»։

--00--ԱԹ