Հենրիխ Մխիթարյանի նկարով կեղծ էջով փորձում են գումար վաստակել. զգուշացում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News 

Մխիթարյան

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը տեղեկացնում է, որ ֆեյսբուքյան տիրույթում տարածվում է Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի նկարով կեղծ էջ: 

«Այս էջը Հենրիխ Մխիթարյանի հետ կապ չունի: Հերթական անգամ կեղծիքի միջոցով փորձում են գումար հափշտակել բանկային քարտերից:

  • Պետք չէ մեկնաբանություն գրել
  • Տարածել
  • Սեղմել իրենց ուղարկած հղումներին, անձնական և բանկային տվյալներ լրացնել, այլապես կզրկվեք ձեր քարտի գումարից

Այս տեսանյութում կարող եք տեսնել, ինչպես են գողանում գումար»,- հայտնում են գործակալությունից:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս