Հեղափոխության օրերին ժողովուրդը կանգնած էր էդ գործն անողի կողքին, հիմա՝ չգիտեմ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News 

Դերասան Արտյոմ Կարապետյանը 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում խոսել է Հայաստանում տիրող իրավիճակի մասին։ Դերասանը կարծում է, որ երկրում ծայրահեղությունից ծայրահեղություն վիճակ է տիրում։

«Չեմ ուզում ասել, բայց տպավորության կա, որ կա՛մ թերանում են, կա՛մ տրվել են գայթակղությանը։ Մտավախությունս էն է, որ եթե օրենք կա, բայց չի գործում, եթե լծակները չեն վերահսկվում, ապա գալու է մի օր, որ էլի հեռախոսի մեջ ծանոթ գտնենք, մեր հարցերը լուծենք, ոնց որ ապրել ենք առաջ։ Մեր հարցերը ոնց էինք լուծում՝ ծանոթով, ընկերով, եսիմ ինչով, փողով։ Հիմա ուզում եմ հասկանամ՝ գնու՞մ ենք էդ ճանապարհով, թե՞ հլը սպասենք»,- ասել է նա։

Կարապետյանը չի կարծում, թե հեղափոխություն չի եղել, այլ դերերի փոփոխություն էր, բայց, նրա խոսքով, Էս տեմպերով, չի լինի ոչ մի բան։

Դերասանը համաձայն է, բայց արդեն ուշացած է համարում այն մոտեցումը, որ կարելի էր օրինականություն հաստատել՝ մի քիչ օրենքից շեղվելով։
«էն, որ երկաթը տաք էր, էն ժամանակ պետք է ծեծվեր։ Մարդիկ, որ տեսան էդ հարվածները չեղան, արդեն էլի մտան իրանց կյանք։ Մի փոքր շեղվելու համար արդեն կարող է ուշ լինի, արանքից պլստացողներ կլինեն։ Համ էլ էդ օրերին, ժողովուրդը կանգնած էր էդ գործ անողի կողքին, հիմա չենք կարող ասել։ Պոեզը գնացել է, հիմա գալու է ժամանակ, որ մենք էլի երազելով ապրելու ենք, որ թազա պոեզա գալու, մի բան անի»,- նկատել է նա։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։ 

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս