Օգոստոսի 14-ին կիրականացվի Երևան֊Դոնի Ռոստով-Երևան չարտերային չվերթը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News 

չարթերային թռիչք

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ օգոստոսի 14-ին կիրականացվի Երևան֊Դոնի Ռոստով-Երևան չարտերային չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում` 10։00, ժամանում` 14:00):

«Ս. թ. օգոստոսի 14-ին կիրականացվի նաև Կրասնոդար-Երևան չարտերային չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (ժամանում` 22:25): Չարտերային չվերթերի հետ կապված բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել նշված ավիաընկերության։

Ավիաընկերությունների մասին տեղեկատվություն կարող եք ստանալ՝ զանգահարելով 1-87 զանգերի կենտրոնի օպերատորներին կամ այցելելով հետևյալ հղումով http://www.zvartnots.aero/HY/Content/airlines

Նշենք նաև, որ ՀՀ սահմանը հատող քաղաքացիները, բացառությամբ որոշ դեպքերի (https://covid19.gov.am/hy/travel_and_coronavirus), պետք է անցնեն պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմի»,- գրված է հայտարարությունում: 

--0--ԱՀ