ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին չի հաջողվել հանդիպել Պատրուշևի հետ․ «168 ժամ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 16, 24News

Thumbnail

«168 ժամ»-ը գրում է․ «Մեր տեղեկություններով՝ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին, չնայած մեծ ցանկությանը և ջանքերին, այնուամենայնիվ չի հաջողվել երկկողմ հանդիպում ունենալ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար, բանակի գեներալ Նիկոլայ Պատրուշևի հետ։

Լրատվամիջոցները բազմիցս գրել են, որ ռուսական կողմը չի վստահում Ա. Գրիգորյանին և խուսափում է նրա հետ ուղիղ աշխատելուց, և գաղտնի տեղեկությունները շրջանառվում են ՌԴ ԱԽՔ-ից անմիջապես դեպի ՀՀ պետական հիմնարկներ՝ Պաշտպանության նախարարություն, և այլն՝ շրջանցելով ՀՀ ԱԽՔ-ն։ Պատճառը, ինչպես արդեն նշվել է, իր հասարակական գործունեության ընթացքում Ա. Գրիգորյանի ընդգծված հակառուսական դիրքորոշումն է եղել»,-գրել է թերթը։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: