Վրաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 23 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News 

կորոնավիրուս

Վերջին մեկ օրում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 23 նոր դեպք, ևս 17 մարդ առողջացել է: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը:

Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսի 1283 դեպք, 1085-ն առողջացել է, 17-ը` մահացել:

7635 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 334 մարդ հսկողության տակ է գտնվում հիվանդանոցներում:

--0--ԿԿ