Մենք համավարակի հաղթահարման գործընթացում ենք. Փաշինյանի պատասխանը՝ BBC-ին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News  

Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի շտապում գնահատականներ տալ կորոնավիրուսի հաղթահարման գործընթացում Հայաստանի կառավարության իրականացրած և իրականացվող գործողություններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասել է BBC HARDtalk հաղորդման ընթացքում:

«Կարծում եմ, որ եզրակացություն կազմելը դեռ վաղ է, քանի որ, ցավոք, համավարակը զարգանում է ամբողջ աշխարհում: Մենք որդեգրել ենք մեր երկրում համաճարակի դեմ պայքարի ռազմավարություն: Եվ այդ ռազմավարությունը համապատասխանում է մեր երկրի պայմաններին: Եկեք չշտապենք և եզրակացություններ անենք միայն համավարակը հաղթահարելուց հետո»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանը համավարակի հաղթահարման գործընթացում է: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ 

--00—ՄՀ