ՀՀ տարածքից Վրաստանի սահմանն ապօրինի հատելու համար 4 օտարերկրացի է ձերբակալվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News  

Վրաստան

Վրաստանում պետական սահամանը ապօրինի հատելու փորձի համար չորս արտասահմանցի է ձերբակալվել։ Այս մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ Գրել է Новости-Грузия-ն։

 Գերատեսչությունում չեն հստակեցրել,  թե որ երկրի քաղաքացի են ձերբակալվածները: Հետաքննության տվյալների համաձայն՝ նրանք Վրաստան մուտք են գործել Հայաստանի տարածքից:

Քրեական գործ է հարուցվել «Մի խումբ անձանց կողմից Վրաստանի պետական ​​սահմանը ապօրինի հատելու» հոդվածով: Սույն հոդվածով նախատեսված հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ  չորսից հինգ տարի ժամկետով:

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս