Եթե մարդիկ չեն ուզում աշխատել՝ չենք ստիպի. Լուկաշենկոն՝ գործադուլների մասին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News 

Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնաբանել է աշխատանքային կոլեկտիվների գործադուլի փորձերը և զգուշացրել՝ դրանք կարող են բացասական ազդեցություն ունենալ կազմակերպությունների հետագա աշխատանքի վրա: Այս մասին նա նշել է երկրում շինարարության ոլորտի աշխատանքներին նվիրված խորհրդակցության ժամանակ:՚

«Նախ՝ ես դեռ ողջ եմ և արտերկրում չեմ, ինչպես որոշ մեր հարգարժան «գիտունիկներ»  են տարածում, իբր նախագահը լքել է երկիրը և արտերկրում է: Այսօր ամսի 14-ն է, մենք ձեզ հետ հանդիպում ենք՝ քննարկելու շինարարության ոլորտի աշխատանքները»,- նշել է նա:

 

Լուկաշենկոն հիշեցրել է, որ աշխատանքային կոլեկտիվները երկրի հիմքն են, և դրանց վերաբերյալ իր դիրքորոշումը բոլորին հայտնի է: 

«Համավարակի շրջանում ես փաստացի արգելեցի մարդկանց աշխատանքից ազատել՝ փողոց նետելով: Դժվար էր, բարդ էր, բայց հիմա նույնպես դժվար է: Կեցցեն շինարարները, նրանց դեպքում իրավիճակն ավելի հեշտ է, նրանք բոլորը գործով են զբաղված, այդուհանդերձ, այնտեղ ևս փորձում են կրքեր բորբոքել: Մեր դիրքորոշումը մեկն է. մենք համավարակի բարդ շրջանում որևէ մեկին ոչինչ չենք ստիպել, այստեղ ևս որևէ մեկին չենք պահելու. եթե մարդիկ չեն ուզում աշխատել՝ խնդրեմ: Աշխատանքը կա, եկեք, աշխատեք, եթե մարդն աշխատել չի ցանկանում, մենք նրան ստիպելով չենք բերի աշխատանքի»,- ասել է նա:

--00--ԱԹ