Ռուսական կայքն ընդունել է սխալը․ Մասիս Մայիլյանին վերագրվող հրապարակումը կուղղվի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News 

Արցախի Հանրապետության ԱԳՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Topwar.ru գործակալության խմբագրությունն ընդունել է սխալը և հավաստիացրել, որ շուտով անհրաժեշտ ուղղումները կարվեն. ուշացումը պայմանավորված է տեխնիկական խնդիրներով»:

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունն ավելի վաղ կտրականապես հերքել էր Topwar.ru ռուսական կայքի հաղորդագրությունը, որտեղ հղում կատարելով Defense24 լեհական գործակալության հրապարակմանը՝ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանին են վերագրվում հետևյալ խոսքերը, որոնք իբրև թե արտահայտվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության մեջ Թուրքիայի հնարավոր միջամտության համատեքստում. «Եթե նման օգնություն (Ռուսաստանի կողմից - Արցախի ԱԳՆ մամուլի ծառայություն) չտրամադրվի, ապա Հայաստանը ռուսներին կհեռացնի իր տարածքից, իսկ դա կնշանակի Կովկասում ռուսական ազդեցության ավարտ»: 

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս