Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News 

նորակոչիկ

Օգոստոսի 13-ին 1-ին զորամիավորումում տեղի է ունեցել նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին և անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները: Երդման արարողությանը ներկա են եղել նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները:

--00--ԱԹ