Դատարանը բավարարել է «Յուքոմ» ՓԲԸ հայցի ապահովման միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News 

հասարակական

Օգոստոսի 13-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դա­տարանը բավարարել է «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերության հայցի ապահովման միջնորդությունը մասնակի՝ այն մասով, որ արգելել է «ԹԻՄ» ՍՊ ընկերությանը կնքել «Վեոն Արմենիա» ՓԲ ընկերության բաժնետոմսերի ձեռք­բեր­ման գործարք և գրանցման ներկայացնել գործարքից ծագող իրավունքները:

«Յուքոմ» ՓԲԸ-ն հայցադիմում էր ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դա­տարան ընդդեմ «ԹԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ խնդրելով հաստա­տել, որ առկա պայմաններում «ԹԻՄ» ՍՊԸ կողմից «Վեոն Արմե­նիա» ՓԲԸ բաժնե­տոմ­սերի ձեռքբերման բանակցային գործընթացում «Յուքոմ» ՓԲԸ պատ­կանող չբացահայտված տեղեկատվության օգտագործումը և «ԹԻՄ» ՍՊԸ հիմ­նա­­դիրների կող­մից «Յուքոմ» ՓԲԸ հանդեպ ունեցած ֆիդուցիար պարտավորություն­ների խախ­տումը հանդիսանում է անբարեխիղճ մրցակցություն, ինչպես նաև պարտավորեցնել «ԹԻՄ» ՍՊ ընկերությանը դադարեցնել անբարեխիղճ մրցակցությունը:

Նշենք, որ «Յուքոմ»-ը միջնորդել էր կիրառել հայցի ապահովման միջոց, մասնավորապես, «ԹԻՄ» ՍՊԸ-ին արգելել վարել բանակցություններ «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի ձեռքբերման վե­րա­բերյալ գործարքի կնքման շուրջ, ինչպես նաև կնքել «Վեոն Արմենիա» ՓԲԸ բաժ­նետոմսերի ձեռքբերման բանակցվող գործարքը (ստորագրել գործարքը և գրանցման ներկայացնել գործարքից ծագող իրավունք­ները):

Հաշվի առնելով գործի առանձնահատկությունները՝ «Յուքոմ»-ը ձեռնպահ է մնում հետագա տեղեկատվության տրամադրումից, սակայն գործի հետագա փուլերում, ըստ անհրաժեշտության, հավելյալ պարզաբանումներ կներկայացվեն հանրությանը: 

--0--ԿԿ