ՀՊՏՀ ռեկտորի մրցույթի ապօրինությունները հաստատվեցին․ ՀՊՏՀ նախկին ռեկտոր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News 

․

ՀՊՏՀ նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանն իր ՖԲ էջում գրում է.  

«ՀՊՏՀ ռեկտորի մրցույթի ապօրինությունները հաստատվեցին: Սա՝ հատուկ նրանց համար, ովքեր մտածում էին, թե խուժանության հասնող պարզունակ ապօրինությունների միջոցով պետական համալսարանի ռեկտոր են «անցկացրել»՝չհասկանալով, որ այդպիսի արարքներով ընդամենն ավելի են ծանրացնում իրենց վիճակը:

Թեև դատավոր Ն. Հովսեփյանի անբացատրելի խախտումների շարքի պատճառով «մրցույթը» դե ֆակտո տեղի ունեցավ, և մրցույթից հետո արգելանքը հանելու դեմ վերաքննիչ բողոքն արդեն առարկայազուրկ էր դարձել ու տեխնիկապես մերժման ենթակա, սակայն, հատուկ դիմեցի վերաքննիչ դատարան, որ, անկախ դրանից, դատարանը արձանագրի, որ արգելանքը հանվել է ապօրինաբար, և մրցույթն օրենքի բացահայտ խախտման հետևանքով է տեղի ունեցել:

Իսկ քանի որ մրցույթի արդյունքները ոչինչ են, քանի դեռ Կառավարությունը չի հաստատել դրանք, ապօրինության հեղինակների ծրագիրն այսպիսով տապալվեց: Այն, որ Կառավարությունն այժմ չի կարող հաստատել վերաքննիչ դատարանի որոշմամբ ամրագրված ապօրինի մրցույթի արդյունքները, ակնհայտ է:

Սակայն, քանի դեռ սերիական ապօրինությունների հեղինակները՝ ամբողջ Կառավարության գործունեությունն ստվերողները, արդեն ապացուցված խախտումների համար չեն ենթարկվում որևէ պատասխանատվության, նրանց կոռումպացված լինելու մասին անհերքելի փաստերով խոսողները, ինչպես վարչապետն է նշում, ցավոք, «ղալաթ» չեն անելու:

Իսկ այս դեպքում անհրաժեշտ է, որ Կառավարությունը պարզի, թե ինչ միջոցների էր դիմել պատասխանող կողմը՝ ԿԳՄՍՆ-ն, որ առաջին ատյանի դատարանը, առանց հայցվոր կողմին՝ ինձ, պատշաճ ծանուցելու, օրենքի խախտումով մի քանի ժամում ափալ-թափալ դատական նիստ էր հրավիրել, անհեթեթ պատճառաբանությամբ հանել մրցույթի արգելանքը և ավելի անհավատալի իրավախախտման գնով նշել, թե իբր որոշումը վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չէ: Բա, որ ես էլ հավատայի և չդիմեի՞ վերաքննիչ դատարան…

Հ.Գ. Արդեն ասել եմ, որ ինձ որևէ հանրային պաշտոն չի հետաքրքրում, սակայն հետհեղափոխական Հայաստանում կրթության ոլորտի փրկության հույսը ոչնչացնողների հարցով զբաղվելու եմ մինչև վերջ»:

․

--0--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս