Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանին հանել են շախմատի հավաքականի ցուցակից․ նա դիմել է դատարան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 16, 24News

Thumbnail

Հայաստանի կանանց շախմատի հավաքականի անդամ և միջազգային գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը դատի է տվել Հայաստանի շախմատային ֆեդերացիային: Այս մասին Armsport.am-ի հետ զրույցում հայտնել է շախմատիստուհին և տեղեկացրել, որ հղիության ընթացքում չի ընգդրկվել Հայաստանի հավաքականի կազմում: Հետագայում պարզվել է, որ Գալոյանին դուրս են հանել հավաքականի ցուցակից. ֆեդերացիան նշել է, որ նա վատ մարզավիճակում է:

Շախմատիստուհին կարծում է` ֆեդերացիան գործել է ապօրինի, ֆեդերացիան կոնանադրության խախտում է կատարել: Լիլիթին չեն ընդգրկել թիմում, ինչի պատճառով նա զրկվել է ամսական թոշակից, ինչպես նաև մրցաշարերին մասնակցելու հնարավորությունից: 

Շախմատիստուհին դիմել է դատարան։ Պահանջում է չեղյալ համարել շախմատի ֆեդերացիայի կայացրած որոշումը: