Ռուսաստանում Լ-39 ինքնաթիռ է վթարվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News 

Ինքնաթիռ

Օգոստոսի 13–ին Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում՝ Հարավային ռազմական շրջանի տարածքում, ուսումնական թռիչքի ժամանակ վթարվել է ուսումնական Լ–39 ինքնաթիռ։ Դեպքի հետևանքով զոհեր չկան։

Այս մասին հայտնում է Razm.info-ն՝ հղում անելով ՌԻԱ-Նովոստիին։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ ինքնաթիռի 2 հոգանոց անձնակազմը կատապուլտի շնորհիվ ողջ է մնացել։

Նշենք, որ սա Հարավային ռամական շրջանում այս տարվա երկրորդ Լ–39 ինքնաթռիների վթարն էր։ Առաջին դեպքում օդաչուն մահացել էր։

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս