Բաբլոյանը հորդորեց չգրանցվել գործընկերների փոխարեն քվորում ապահովելու համար

ԵՐԵՎԱՆ, Նոյեմբեր 16, 24News

Thumbnail

Ազգային ժողովը առավոտյան կրկին ուշացումով սկսեց աշխատանքները քվորում չապահովելու պատճառով:

Քվորում ապահովելու համար անհրաժեշտ է 53 պատգամավորի գրանցում, մինչդեռ ԱԺ դահլիճում այդքան պատգամավոր չկար:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ գրանցվել է 54 պատգամավոր, հետևաբար քվորում կա, մինչդեռ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն արձագանքեց, որ դահլիճում 51 պատգամավոր է գտնվում՝ հորդորելով չգրանցվել գործընկերների փոխարեն:

Քիչ անց ԱԺ նախագահը կրկին գրանցում հայտարարեց: Այս անգամ քվորում ապահովվեց և նիստը մեկնարկեց:

Նշենք, որ ԱԺ-ն սպառել է օրակարգը և այսօր միայն պետք է քվեարկեր նախորդ օրը քննարկած նախագծերը: