Ճապոնիան երդվել է այլևս երբեք պատերազմների չմասնակցել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News  

Աբե

Ճապոնիան այլևս երբեք չի մասնկացի պատերազմների։ Այս մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն կապիտուլյացիայի 75-ամյակին։ Այս մասին գրել է ТАСС-ը։

«Մենք կշարունակենք հետևել այդ երդմանն ու այլևս երբեք չենք մասնակցի պատերազմների»,-նշել է նա:

Կառավարության ղեկավարը հարգանքի տուրք է մատուցել Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված ճապոնացիների հիշատակին և նշել, որ երկիրը վճռականորեն շարունակում է համագործակցել միջազգային հանրության հետ, որի նպատակն է լուծել ամենատարբեր խնդիրներ:

Դրանից հետո «Նիպպոն բուդոկան» սրահում, որտեղ կայացել է արարողությունը, մեկ րոպե լռություն է հայտարարվել, ապա ժողովրդին դիմել է Ճապոնիայի կայսր Նարուհիտոն: Նա վստահություն է հայտնել, որ երկիրը կկարողանա հաղթահարել կորոնավիրուսի պանդեմիան և դրա հետ կապված դժվարությունները: 

--00—ՄՀ