Աշխարհում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքերը գերազանցել են 760 հազարը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News  

կորոնավիրուս

Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 21,357,890-ի, ապաքինվել է 14,151,766 պացիենտ, մահացել՝ 763,387-ը։ Այս մասին են վկայում Worldometer-ի տվյալները։

Աշխարհում վարակման ակտիվ դեպքերի թիվը 6,378,178 է։

Վարակակիրների և մահվան դեպքերի թվով առաջատար երկիրն ԱՄՆ-ն է, որտեղ մինչ օրս վարակվել է 5,476,266 մարդ, մահացել՝ 171,535-ը։

Վարակակիրների թվով երկրորդ տեղում Բրազիլիան է 3,278,895, այնուհետև՝ Հնդկաստանը 2,527,308:

Մահվան դեպքերի թվով ԱՄՆ-ին հաջորդում են Բրազիլիան 106,571, Մեքսիկան 55,908:

--00—ՄՀ