Արցախում ԶԱԳՍ-երի ու նոտարիատների աշխատանքային ժամերի սահմանափակումները վերացվել են

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News  

ԶԱԳՍ

Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրություն է տարածել, որում նշված է.

«Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության պարետի 2020թ. ապրիլի 13-ի N 3 որոշման պահանջները, ԱՀ արդարադատության նախարարի 2020թ. օգոստոսի 12-ի N 81-Ա հրամանի համաձայն` վերացվել են աշխատանքային ժամերի նկատմամբ սահմանափակումները ՔԿԱԳ և նոտարիատի գործակալության տարածքային ստորաբաժանումներում (քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժիններ և նոտարական գրասենյակներ), ինչպես նաև իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում (կենտրոնական մարմին ու սպասարկման և գրանցման բաժին)։

Վերոնշյալ մարմիններն աշխատում են ժամը 9:00-ից մինչև ժամը 18:00-ն:

Լրացուցիչ տեղեկացնում ենք, որ ԱՀ արդարադատության նախարարի վերոնշյալ հրամանի համաձայն՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժինները չեն իրականացնելու միայն հանդիսավոր պայմաններում ամուսնության պետական գրանցումը, բացառությամբ՝ բացօթյա հանդիսավոր պայմաններում ամուսնության պետական գրանցման»:

--00--ԱԹ