Արման Թաթոյանն այցելել է Հ2-ի տնօրեն Սամվել Մայրապետյանին

ԵՐԵՎԱՆ, Նոյեմբեր 16, 24News

Thumbnail

Մոտ մեկ շաբաթ առաջ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է գործարար, բարերար, «Հայկական Երկրորդ» Հեռուստաալիքի տնօրեն Սամվել Մայրապետյանին։

«Առանձնազրույց եմ ունեցել Սամվել Մայրապետյանի հետ, առանձնազրույցի արդյունքներով մեր կողմից գրավոր պարզաբանումներ եմ պահանջվել իրավապահ մարմիններից այն հարցադրումների առնչությամբ, որ բարձրացվում է», - այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Բարձրացրել ենք հարց, որը վերաբերում էր Հ2-ի գործունեությանը, որովհետև, ըստ ինձ ներկայացված բողոքի, Սամվել Մայրապետյանի գույքի վրա դրված կալանքը ուղղակիորեն ազդում է նաև լրատվամիջոցի գործունեության վրա», - ասաց նա։

Արման Թաթոյանի խոսքով՝ բարձրացվել է նաև տեսակցությունների արգելանքի հարցը, սակայն դեռ պատասխաններ չեն ստացել իրավապահ մարմիններից։

Հիշեցնենք՝ Հատուկ քննչական ծառայությունը գործարար, Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311 հոդվածի հատկանիշներով՝ «կաշառք ստանալուն օժանդակելը»։

Սամվել Մայրապետյանը կալանավորված է։