Փրկարարներն օգնության են հասել ոտքը վնասած քաղաքացուն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News  

ԱԻՆ

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է՝ օգոստոսի 15-ին, ժամը 13:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ենոքավան գյուղի «Լաստիվեր» հանգստյան գոտու ճանապարհին քաղաքացի է ընկել և վնասել ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Անուշ Հ․-ին (ծնված 1969 թ.) մոտ 500 մետր մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային և տեղափոխել Իջևանի ԲԿ:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս