Գոմիկների քարոզ է, խայտառակ քվեարկություն. Շարմազանովը լքեց դահլիճը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 16, 24News

Ազգային ժողովում «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քվեարկությունը բուռն բանավեճով ընթացավ: Նախագծով առաջարկվում էր Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգությունն ապահովել այնպես, ինչպես երաշխավորված է ՀՀ նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի անվտանգությունը: Նախագծի ընդունման դեպքում Կաթողիկոսի անվտանգության ապահովումը կերաշխավորվեր օրենքով, այլ ոչ թե՝ վարչապետի հայեցողությամբ:

Նախագիծը չընդունվեց․ կողմ քվեարկեց 28 պատգամավոր, 10-ը ձեռնպահ մնացին: Քվեարկությունից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց. «Սա Անկախ Հայաստանի ամնախայտառակ քվեարկությունն էր: Հայ ժողովրդին պետք է հստակ պատասխան տան այն ուժերը, որոնք սնում են աղադավորությունն ու սեռական փոքրամասնությունների՝ «գոմիկների» քարոզը՝ երկրորդական դարձնելով եկեղեցու պատասխանատվությունը»:

Հայտարարությունից հետո Շարմազանովը լքեց դահլիճը: Նրան հետևեցին մի շարք ՀՀԿ-ական պատգամավորներ: Արդյունքում դահլիճում քիչ թվով պատգամավորներ մնացին, ինչը հնարավորություն չի տա հաջորդ նախագծերին, որոնք ներկայացվել են «Ծառուկյան խմբակցության» պատգամավորների կողմից, քվեարկել կողմ: