Թատրոնն իմ կյանքն է, եթե ես բեմում չեմ, ուրեմն չեմ ապրում․ Ջուլիետա Ստեփանյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News 

ՀՀ ժողովրդական արտիստ Ջուլիետա Ստեփանյանի հետ 24TV- տաղավարում զրուցել ենք դերասանուհու անցած բեմական ճանապարհից՝ անդրադառնալով առաջին դերին, թե ինչպես մուտք գործեց մեծ թատրոն, նաև բեմում մարմնավորած այն կերպարներին, որոնք առանձնահատուկ են եղել իր համար և առանձնանում են սեփական խաղացանկում։

Դերասանուհին անդրադարձավ նաև համաճարակի ընթացքում հարկադիր պարապուրդի մատնված թատրոններին ու մշակութային կյանքին՝ նշելով, որ թատրոնն իր կյանքն է, եթե ինքը բեմում չէ, ուրեմն չի ապրում։ 

Իսկ իշխանափոխությունից հետո երկրում տիրող հասարակական կյանքին, հրապարակ դուրս եկած հասարակության սպասելիքներին անդարադառնալով՝ Ջուլիետա Ստեփանյանը նկատեց, որ ժողովուրդն այնքան է հոգնել ու հիասթափվել, որ ինքը տեսնելով այդ ցավոտ իրողությունը՝ ստիպված է ատել իշխանավորներին։

«Օրենքն օրենքի հետևից են ընդունում, էլի նորից ու նորից ժողովրդին տուգանելու միջոցով ուզում են բյուջե լցնել։ Երեկվա էն խեղճ երիտասարդությունը, ոտքի կանգնեց և կուրծք էր ծեծում, էդ խեղճ երիտասարդության մեջքը կոտրվում է։ Ես շատ կուզեի լիներ փոփոխություն, հավատում էի, էլի եմ ուզում հավատալ, բայց որ տեսնում եմ մարդիկ ինչքան տխուր են, ինչքան հիասթափված են, ես վախ եմ ապրում, խղճում եմ մեր ժողովրդին»։

--0--ԿԿ