Մոլախոտ են, չպետք է ապրեն, օդն ափսոս է, որ շնչում են․ Մկրտչյանի մայրը՝ «Սասնա Ծռերի» մասին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News 

ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկան Գագիկ Մկրտչյանի մայրը՝ Անահիտ Մկրտչյանը, կողմ չէ դատախազության միջնորդությանը, ըստ որի, ՊՊԾ գունդը գրավող անդամները պետք է դատապարտվեն 8 տարուց մինչև ցմահ ազատազրկման։

«Մի քանի տարի կնստեն ու նորից ազատության մեջ կլինեն։ Բայց իմ տղան գնաց հուր-հավիտյան։ Ո՞նց եք կարողանում ձեռք բարձրացնել հայ ազգի զավակի, ոստիկանի վրա, լավ տղա էիք՝ գնայիք ձեր նման թուրք սպանեիք։ Չեմ ուզում այդ ավազակներն ապրեն, ինչքան որ ապրում եմ, շնչում եմ, իմ մայրական անեծքը տալու եմ մինչև վերջ»,-այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Անահիտ Մկրտչյանը։

Նա նշեց, որ երկար տարիներ երեխա չունենալուց հետո իր տղան վերջապես որդի էր ունեցել, սակայն չկարողացավ վայելել որդու բերկրանքը։

«Ուշ, թե շուտ նրանք իրենց պատիժը ստանալու են, եթե այստեղ էլ չստանան իրենց պատիժը, ապա Աստված երկնքից նայում է ու ամեն մեկին կպատժի։ Իրենք չպետք է ապրեն, այս օդն ափսոս է, որ շնչում են»,-ասաց Մկրտչյանի մայրը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ