«Բելավիա»-ի և Մինսկի օդանավակայանի աշխատակիցները միացել են ցուցարարներին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News

Բելավիա

Բելառուսի «Բելավիա» պետական ավիաընկերության և Մինսկի օդանավակայանի աշխատակիցները միացել են երկրում ցուցարարների նկատմամբ կիրառվող բռնության դեմ բողոքի ակցիային: Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները:

Ակցիայի մասնակիցները փողոց են դուրս եկել պաստառներով, որոնց վրա նշված են «Վերջ բռնությանը», «Մենք դեմ ենք բռնությանը», «Մեզ ճշմարտությունն է պետք», «Վերադարձրեք մեր ձայները» կարգախոսները: Վերջիններս ձեռքերում պահում էին կարմիր ու սպիտակ փուչիկներ և վանկարկում՝ «Ավիացիան ժողովրդի հետ է»:

«Մենք ազնիվ ընտրությունների կողմնակից ենք, դեմ ենք սադրանքներին, որ սկսվել են»,- ասում են ակցիայի մասնակիցները:

 

--00--ԱԹ