ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Քիչ առաջ հանդիպեցի արդեն 5-րդ օրը հացադուլում գտնվող, աշխարհի չեմպիոն, իսկական հայ ու կարգին Երևանցի Իսրայել Հակոբկոխյանին:
Իսոն չեմպիոնին վայել մտածողությամբ ու ուժով պայքարում է հանուն հայկականի, հանուն ավանդական ընտանիքի: Զորակցությունս և շնորհակալություն հայտնեցի ու խնդրեցի պահպանել առողջությունը:
Իսոյի ասելիքը մեզ է հասցեագրված: Նա խնդրում է, որ բոլորս միանանանք հանուն հայի, հայկականի ու հայկական արժեքների: Իսոն մեզ է սպասում...
Հակոբկոխյանին փոխանցեցի նաև «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի ողջույնը և տեղեկացրեցի, որ պարոն Վանեցյանը հենց վերադառնա Արցախից, որտեղ գտնվում է աշխատանքային այցով, անմիջապես կայցելի իրեն ու անձամբ շնորհակալություն կհայտնի»: