Մի խայտառակեք մեր խաղաղ և բարգավաճող երկիրը․ Լուկաշենկոն ծնկի է իջել կողմնակիցների առջև

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News  

Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանել է Անկախության հրապարակ, որտեղ անցկացվում է իր կողմնակիցների հանրահավաքը։  

Նա շնորհակալություն է հայտնել հավաքվածներին քառորդ դար իրեն աջակցելու և հանդուրժելու համար և ծնկի է իջել նրանց առջև։ «Դուք արժանի եք»,- ասել է Լուկաշենկոն։ Այս մասին գրել է 1lurer.am-ը։

Նա հայտարարել է, որ փողոցային ակցիաների կողմնակից չէ, սակայն ստիպված է եղել քաղաքացիներից օգնություն խնդրել։ 

Բելառուսի նախագահը կոչ է արել ընդդիմությանը հեռու մնալ պետական ծառայողներից՝ նախազգուշացնելով, որ եթե նրանց ինչ-որ բան պատահի, պատասխանատվությունը կրելու է հենց ընդդիմությունը։ «Մի խայտառակեք մեր խաղաղ և բարգավաճող երկիրը»,- ասել է Լուկաշենկոն։ 

Աղբյուրը՝ 1lurer.am։ 

--00—ՄՀ