Բելառուսի կառավարությունը վայր է դրել լիազորությունները

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News 

Բելառուս

Բելառուսի կառավարությունը նախագահական ընտրություններից հետո վայր է դրել լիազորությունները: 

Սա նախատեսված է Նախարարների խորհրդի՝ օգոստոսի 15-ի № 480 որոշմամբ, որն այսօր պաշտոնապես հրապարակվել է Ազգային իրավական համացանցային պորտալում:

Համաձայն այդ փաստաթղթի՝ Սահմանադրության 106-րդ հոդվածի և «Բելառուսի Հանրապետության Նախարարների խորհրդի մասին» 2008 թ. հուլիսի 23-ի №424-З օրենքի 9-րդ հոդվածով՝ բելառուսական կառավարությունը հրաժարական է ներկայացրել՝ լիազորությունները վայր դնելով:

Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

--00--ԱԹ