Երևանի նախկին գլխավոր ճարտարապետը պարգևատրվել է 1 միլիոն 800 հազար դրամով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

Մեսչյան

Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն աշխատանքային և ծառայողական պարտականությունների բարեխիղճ ու բարձր որակով կատարելու համար պարգևատրվել է 1 միլիոն 800 հազար դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական էջից:

«Ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հաշվի առնելով Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի կողմից աշխատանքային և ծառայողական պարտականությունների բարեխիղճ ու բարձր որակով կատարելու հանգամանքը՝ խրախուսել դրամական պարգևատրմամբ 1,800,000 /մեկ միլիոն ութ հարյուր հազար/ դրամի չափով՝ Երևան քաղաքի 2020թ. բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդի հաշվին»,-նշվում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարսգյանի՝ օգոստոսի 14-ով թվագրված կարգադրության մեջ:

--00—ԼՄ