ԿԳՄՍՆ-ն բավարարել է Դիանա Գալոյանի երկու բողոքները. գիտական աստիճանը կվերականգնվի՞

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

գալոյան

ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ԲՈԿ նախագահի հրամանների մասով ԿԳՄՍՆ-ին ներկայացրած իր 2 բողոքները բավարարվել են: Գրառումը՝ ստորև.

«Սիրելի՛ ընկերներ, ինչպես արդեն հայտնել էի ԲՈԿ նախագահի բացառիկ ապօրինի հրամանների մասով վերադասության կարգով վարչական երկու բողոք էի ներկայացրել ԿԳՄՍՆ։ Տեղեկացնում եմ, որ երկուսն էլ բավարարվել են և ԲՈԿ նախահագի այդ խայտառակ անօրինական հրամաններից մեկը՝ վարույթ հարուցելու հրամանը, ճանաչվել է ոչ իրավաչափ, իսկ գիտական աստիճանից զրկելու հրամանը՝ առոչինչ։ Ապացուցվեց, որ ԲՈԿ նախագահը իրեն վերագրել է գործառույթներ, որոնք օրենքով իրեն վերապահված չեն, ինչպես և ես պնդում էի ի սկզբանե: Պետք է նշեմ, որ ատենախոսությանս հետ կապված ցանկացած հետագա շահարկման մասով դատական հայց եմ ներկայացնելու։ Արդեն տևական ժամանակ է որոշ մարդիկ իրենց անձնական շարժառիթներից և ամբիցիաներից դրդված թիրախավորել են անձս և կանգ չառնելով նույնիսկ պաշտոնեական լիազորությունները անցնելու և ինքնիրավչության քրեորեն պատժելի արարքների առջև՝ ապատեղեկատվության և կեղծիքի տարածման միջոցով արշավ են սկսել իմ և ՀՊՏՀ-ի դեմ, ինչը անպատասխան չեմ թողնելու։ Այսօր դեռ այսքանը, իսկ ֆեյսբուքյան «փոթորիկների» սիրահարները ապօրինությունների համար դեռ պատասխան են տալու դատարանում։

Առո՛ղջ եղեք:
Հարգանքով՝
ԴԻԱՆԱ ԳԱԼՈՅԱՆ»:

--00—ԼՄ