Չանել քայլ, որ կվնասի բիզնեսին, բայց հարգել բողոքի իրավունքը․ Վուլեի կոչը՝ ՀՀ իշխանությանը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 16, 24News

Thumbnail

Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Կլեման Նյալեցոսի Վուլեն անդրադարձել է Ամուլսարի խնդրին․ «Յուրաքանչյուր պահի, երբ համայնքը բողոք է արտահայտում, կառավարությունը պետք է հասկանա, թե դա ինչքանով է իրավացի»,-ասել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը՝ ընդգծելով, որ այս պարագայում մի կողմից կա համայնքի դժգոհություն, մյուս կողմից կա բիզնես շահ, և պետք է հասկանալ՝ որ կողմն է ավելի արդարացի:

Կլեման Նյալեցոսի Վուլեն կոչ է արել ՀՀ իշխանությանը շարունակել բանակցությունը երկու կողմի հետ և գալ ընդհանուր հայտարարի, չանել քայլեր, որոնք կվնասեն բիզնեսին, բայց հարգել հանրության բողոքի իրավունքը: