Որքան մենք նախաձեռնող լինենք թուրքերին հակազդելիս, այնքան «խելոք» կլինեն նրանք. Աբովյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

Արման Աբովյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Թուրքիայի ԱԳՆ-ն տարածել է հայտարարություն,որը վերաբերվում է Հայաստանի կողմից Հունաստանին և Կիպրոսին սատարելուն: Հիշեցնեմ, որ թուրքերն անթաքույց փորձում են զավթել հունական և կիպրոսյան ծովային տնտեսական գոտիների մի մասը։

Իրենց հայտարարության մեջ թուրքերը խիստ վրդովված գանգատվեցին մեր դիրքորոշումից (իրապես թուրքական «նագլիությունը» չունի չափ ու սահման)։

Այստեղ կարելի է միանշանակ փաստել,որ որքան մենք կլինենք նախաձեռնող թուրքերին հակազդելուն բոլոր ուղղություներով, այդքան թուրքերը կլինեն «խելոք» և բնականաբար կառուցողական... մի խոսքով, կրկնեմ ևս մեկ անգամ. բոլոր հնարավոր միջազգային հարթակներում մենք պարտավոր ենք թուրքերին դիվանագիտորեն «նեղել»,դրանք ուրիշ լեզու չեն հասկանում»:

--00--ԱԹ