Փաշինյանին գահընկեց անել և թեկուզ այլ դեմքով գալ իշխանության. սա է ռևանշիստների նպատակը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

Այսօր Հայաստանի քաղաքական արմատական ընդդիմադիր, բառիս բացասական իմաստով՝ մասը պտտվում է Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան առանցքի շուրջ, այսինքն՝ ո՛չ առաջինը, ո՛չ երկրորդը դուրս չեն քաղաքական պրոցեսներից, ավելին, նրանք ակտիվ գործընթացների մեջ են և մեծ ազդեցություն ունեն այդ ուժերի վրա: Այդ մասին 24TV-ի եթերում ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Ըստ իմքայլական պատգամավորի՝ նրանց գերնպատակը Նիկոլ Փաշինյանին գահընկեց անելն է և իշխանության գալն է թեկուզ քաղաքական այլ շաղախներով:

Աղազարյանի համոզմամբ այս ակտիվությունը բացատրվում է նրանով, որ և՛ Քոչարյանը, և՛ Սարգսյանը կորցնելու հսկայական բան ունեն՝ սկսած քաղաքականից, վերջացրած նյութականով:

Ըստ պատգամավորի՝ եթե նույնիսկ վաղը ժողովուրդը իրենցից երես թեքի, միևնույն է՝ ՀՀԿ-ի կողմ չի շրջվելու, ժողովուրդը չի շրջվելու ռևանշիստների կողմը:

Հարցազրույցի շրջանակում Բանախոսն անդրադարձել է նաև ստեղծվող հակակոռուպցիոն դատարանին, Փաշինյանի աղմկահարույց հարցազրույցին, ինչպես նաև ներքաղաքական այլ կարևոր հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում:

--00—ԼՄ