Լիբանանի իշխանությունները երկարաձգել են Բեյրութում հայտարարված արտակարգ դրությունը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

Բեյրութ

Լիբանանի իշխանությունները Բեյրութում տեղի ունեցած պայթյունի պատճառով հայտարարված արտակարգ դրությունը մեկ ամսով երկարաձգելու որոշում են կայացրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Լիբանանի կառավարության գլխավոր քարտուղար Մահմուդ Մակիի հայտարարությանը:

Մակին նշել է, որ որոշում է կայացվել մինչև օգոստոսի 18-ը հայտարարված արտակարգ դրությունը երկարաձգել մեկ ամսով՝ մինչև սեպտեմբերի 18-ը ներառյալ:

Օգոստոսի 4-ին հզոր պայթյուն է որոտացել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները: Զոհերի թիվը գերազանցել է 220-ը, վիրավորվել է ավելի քան 5 հազար մարդ: Պայթյունի հետևանքով զոհվել է 13, վիրավորվել՝ 300 հայ։

--0--ԱՀ