Տեսախցիկը բազմաթիվ բեզոարյան այծեր է ֆիքսել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

․

Բեզոարյան այծերի մի ամբողջ հոտ է ֆիքսել տեսախցիկը Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում։ Այս մասին հայտնում է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC)։

Բեզոարյան այծ /Capra aegagrus/ Բեզոարյան այծերին բնորոշ բիոտոպերն են ժայռային լեռները՝ դժվարհասանելի ժայռերի եւ չորային նոսրանտառների առկայությամբ: Պարտադիր պայման է խիտ ծառաթփային բուսականության, քարաթափվածքների եւ թաքստոցների առկայությունը:

Տեսարանը ֆիքսել է Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) անտառապահ Վահե Գրիգորյանը։

--0--ԱՀ