Էջմիածնում ծեծի են ենթարկվել 8 ամսական փոքրիկն ու նրա ծնողները․ «Փաստինֆո»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 16, 24News

Thumbnail

Նախօրեին արտակարգ դեպք է գրանցվել Էջմիածնի գյուղերից մեկում։ Ծեծի է ենթարկվել 8 ամսական փոքրիկն ու նրա ծնողներ։ Այս մասին հաղորդում է «Փաստինֆոն»:

Դեպքի մասին ահազանգել է երեխայի մայրը։ Ոստիկանության աշխատակիցն անմիջապես մեկնել է նշված հասցեով և պարզել, որ 25-ամյա երիտասարդը, խմած վիճաբանել է ընտանիքի անդամների՝ եղբոր ու նրա կնոջ հետ, ծեծել վերջինիս, հարվածել եղբոր ու նրանց մանկահասակ՝ 8 ամսական երեխային։

Ոստիկանությունում քննություն է սկսվել։