Ջիբրալթարի դեմ խաղի Հայաստանի հավաքականի հայտացուցակը հայտնի է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 16, 24News

Thumbnail

Ջիբրալթար - Հայաստան խաղը նոյեմբերի 16-ին է, կսկսվի Երևանի ժամանակով 23:45-ին: ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի խաղում ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հայտացուցակը Ջիբրալթարի դեմ հայտնի է: Ցուցակում տեղ են գտել 23 ֆուտբոլիստներ։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:

Հանդիպման բոլոր տոմսերը վաճառվել են: Խաղը կայանալու է Ջիբրալթարի «Վիկտորիա» ստադիոնում, որը օդանավակայանի անմիջապես հարևանությամբ է ու հյուրընկալում է 5 հազար հանդիսական: Երեւանում կայացած առաջին շրջանի խաղում Ջիբրալթարի հավաքականը հայկական թիմին հաղթել էր նվազագույն հաշվով՝ տանելով իր պատմության առաջին հաղթանակը պաշտոնական խաղերում:

Ազգերի լիգայի D դիվիզիոնի չորրորդ խմբի չորրորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է Մակեդոնիայի հավաքականը, որը հավաքել է 9 միավոր: Հայաստանի ու Ջիբրալթարի հավաքականներն ունեն 6-ական միավոր, իսկ Լիխտենշտեյնը՝ 3: Հաջորդ փուլի ուղեգիր է նվաճում միայն խմբի հաղթողը:

Thumbnail