Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերը հասել են 932 493-ի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News 

կորոնավիրուս

Վերջին մեկ օրում Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 4748 նոր դեպք է հաստատվել։ Մահացել է 132 մարդ, 6527-ը՝ ապաքինվել է։ Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնել է ՌԴ օպերատիվ շտաբը։

ՌԴ-ում վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 932 493-ի, մահացել է 15 872 մարդ, ապաքինվել է՝ 742 628-ը։

ԱՀԿ տվյալներով աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելի քան 21,5 միլիոն է։

--00—ՄՀ