Հայ ծանրորդները կմասնակցեն միջազգային առցանց մրցաշարի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News 

ծանրորդ

Հայաստանի ծանրամարտի հավաքականի մի քանի անդամներ կմասնակցեն առցանց միջազգային մրցաշարի:

 Ուզբեկստանի անկախության օրը՝ օգոստոսի 29-ին կայանալու է ծանրամարտի միջազգային հեռավար մրցաշար, որին Հայաստանը կներկայացնեն Անդրանիկ Կարապետյանը (87 կգ), Սամվել Գասպարյանը (102կգ), գերծանքաշային Վարազդատ Լալայանը։ Սիմոն Մարտիրոսյանը և Գոռ Մինասյանը չեն մասնակցի՝ վնասվածքների բուժումը շարունակելու պատճառով։

Մրցավարական հանձնաժողովում ընդգրկված է միջազգային բարձրագույն կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանը։

Առաջին եռյակում տեղ գտնող ծանրորդները կստանան համապատասխանաբար 2500, 1500 և 750 ԱՄՆ դոլար։

 

--00—ՄՀ