Ժամանակակից պատերազմները նոր պահանջներ են առաջ քաշում. Տիգրան Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

Տիգրան Աբրահամյան

Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայկական զինուժը սահմանին տեղակայված ամրաշինական ենթակառուցվածքներում ինժիներական վերանայումներ է անում, տարբեր նշանակության օբյեկտներում կառուցվածքային նոր փոփոխություններ իրականացնում, ինչը հնարավորություն է տալիս ոչ միայն տարբեր իրադրություններում առավել էֆեկտիվ մարտ վարել, այլ էականորեն մեծացնել մարտական հերթապահություն կրող անձնակազմների անվտանգ ծառայությունը։

Ժամանակակից պատերազմներն անընդհատ նոր պահանջներ են առաջ քաշում, որը պետք է ժամանակին ուսումնասիրել և իրադրությանը համահունչ լուծումներ առաջադրել»։

--00--ԱԹ