Փաշինյանը ծանրամարտի չեմպիոններին պարգևատրելու միջնորդություն է ներկայացրել ՀՀ նախագահին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 16, 24News

Thumbnail

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել ՀՀ նախագահին՝ Սիմոն Մարտիրոսյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով, իսկ Գոռ Մինասյանին Երախտագիտության մեդալով պարգևատրելու համար։

Հիշեցնենք, Հայաստանի ներկայացուցիչներին 8 տարի չէր հաջողվում նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը: Թուրքմենստանում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Սիմոն Մարտիրոսյանը հաղթահարեց արգելքը և երկամարտ 435 կգ արդյունքով նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: