Նիկոլ Փաշինյանն ու Դավիթ Տոնոյանը հետևել են մարտական հարձակողական զորավարժություններին

ԵՐԵՎԱՆ, Նոյեմբեր 16, 24News

Thumbnail

Նոյեմբերի 16-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի հետ հետևել են ՀՀ ԶՈւ բանակային կորպուսներից մեկում անցկացվող մարտավարական հարձակողական զորավարժություններին։ Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Զորքերը բարդ աշխարհագրական և եղանակային պայմաններում գրոհող խմբերով իրականացրել էին նոր բնագծերի գրավման գործողություններ։

Գրոհող խմբերը կիրառում էին նոր մարտավարություն և հատուկ տեխնիկական միջոցներ։