Ապարանում բացվել է Յունիբանկի 53-րդ մասնաճյուղը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

Յունի

Յունիբանկը նոր մասնաճյուղ բացեց Ապարան քաղաքում: Սա Յունիբանկի 53-րդ մասնաճյուղն է: Նորաբաց մասնաճյուղը գտնվում է Ապարան, Բաղրամյան 24 հասցեում: Տարածքի ընտրությունը կատարվել է` ելնելով տվյալ բնակավայրում բանկային ծառայությունների նկատմամբ առկա պահանջարկից և բիզնես միջավայրից:

Նորաբաց մասնաճյուղն աշխատելու է մեկ պատուհանի սկզբունքով և հաճախորդներին տրամադրելու է բանկային բոլոր ծառայությունները, այդ թվում`

·         ավանդների ընդունում,

·         սպառողական և բիզնես վարկավորում,

·         դրամական փոխանցումներ,

·         Visa, MasterCard և ArCa քարտերի տրամադրում և սպասարկում,

·         հաշվարկա-դրամարկղային սպասարկում,

·         ներդրումներ Յունիբանկի բաժնետոմսերում և պարտատոմսերում: 

Մասնաճյուղի ընդարձակ, ժամանակակից սրահը, որը հագեցված է հերթերի կառավարման համակարգով և վճարային տերմինալով, հաճախորդների համար  կապահովի  հարմարավետ և արագ սպասարկում: Յունիբանկի տերմինալներով կարելի է ինքնուրույն իրականացնել հաշվի համալրում, վարկի մարում կամ վճարումներ տարբեր ծառայությունների դիմաց:

Միաժամանակ հաճախորդներին հորդորում ենք հնարավորինս սպասարկվել օնլայն՝ օգտվելով բանկի մոբայլ հավելվածից կամ Ինտերնետ-Բանկ հաճախորդ համակարգից: Յունիբանկի մոբայլ հավելվածը հասանելի է «Մոբայլ բանկինգ» էջում:

--00—ԼՄ