Երբ մեր ժողովուրդը լոդր է, ինչպե՞ս են ներդրում անելու. Արմենուհի Կյուրեղյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի համար անընդունելի է, որ վարչապետի պաշտոնակատարը գործարարների առջև խոսում է Հայաստանի բնակչության ծուլության մասին:

«Եթե մեր ժողովուրդը լոդր է, ինչպե՞ս է վարչապետի պաշտոնակատարը ներդրումներով այդ ժողովրդի համար համար եկամուտ ապահովելու»,-24News-ին ասել է Կյուրեղյանը:

Պատգամավորին հետաքրքրում է՝ այս պայմաններում ե՞րբ են ներդրումներ լինելու մեր երկրում: