Մերկելը և Պուտինը հեռախոսազրույցում քննարկել են Բելառուսի իրադրությունը

 

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News 

Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Բելառուսում ստեղծված իրադրությունը: Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 18-ին հաղորդել Է ԳԴՀ-ի նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը:

«Կանցլերն ընդգծել Է, որ Բելառուսի կառավարությունը պետք Է ձեռնպահ մնա խաղաղ ցուցարարների դեմ բռնություն կիրառելուց, անհապաղ ազատ արձակի քաղաքական բանտարկյալներին և համազգային երկխոսության մեջ մտնի ընդդիմության և հասարակության հետ՝ ճգնաժամը հաղթահարելու համար»,-ասվում Է հաղորդագրությունում։

Նշվում Է, որ խոսակցությունը տեղի Է ունեցել գերմանական կողմի նախաձեռնությամբ:

«Իրադրության շուտափույթ նորմալացման հույս Է հայտնվել»,-ասվում Է հաղորդագրությունում։

--00—ՄՀ