ԵԽ նախագահը Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Բելառուսում տիրող իրավիճակը

 

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

ԵԽ

Եվրոպայի խորհրդի նախագահ Շարլ Միշելը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել են Բելառուսում տիրող իրավիճակը: Թվիթերյան իր էջում նա գրել է.

«Ես հենց նոր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկեցի Բելառուսում տիրող իրավիճակը»:

ԵԽ նախագահի խոսքով՝ միայն խաղաղ և իրականում համակողմանի երկխոսությունը կարող է օգնել Բելառուսում ստեղծված ճգնաժամից դուրս գալուն:

 

ՌԴ նախագահը հայտարարել է Բելառուսի ներքին գործերին միջամտելու ցանկացած փորձի անընդունելի լինելու մասին:

--00--ԱԹ