Վեհափառի՛ խնդիրն է, եթե չի կարողանում ազատ շրջել ժողովրդի մեջ. Սասուն Միքայելյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 16, 24News

Thumbnail

Եթե կաթողիկոսը չի կարողանում հանգիստ շրջել ժողովրդի մեջ, դա նրա խնդիրն է։ Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ նիստում «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրինագծի քննարկմանը հայտարարել է «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:

«Վեհափառի անվտանգությունը պետք է պահպանի ժողովուրդը։ Եթե նա չի կարողանում շրջել ժողովրդի մեջ, դա իր պրոբլեմն է»,- ասել է պատգամավորը:

Օրինագիծը վերաբերում էր Ամենայն հայոց կաթողիկոսի անվտանգությունն օրենքով պահպանելուն։ Այն չընդունվեց, կողմ էր 28 պատգամավոր: