Կվերակառուցվի Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

․

Գալիք տարի պետական միջոցներով կվերակառուցվի Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Սիրելի ՛ հայրենակիցներ

Գիտեմ, որ սպասված նորություն պիտի ասեմ. գալիք տարի պետական միջոցներով կվերակառուցվի Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքը: Ծրագիրը նախատեսվում է ավարտին հասցնել 2022 թվականին։ Շենքի պատմաճարտարապետական տեսքը որևէ փոփոխության չի ենթարկվի։ Ուստի տեսանելի ապագայում մեր թատրոնն իր հարկի տակ մեծ մշակույթի հետ նորից հաղորդակցվելու հնարավորություն կընձեռնի բոլորիս»:

--0--ԱՀ