Հակոբկոխյանը կոչ է անում համախմբվել իշխանությունների «ազգադավ ծրագրերի» դեմ․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

․

«Հրապարակ» թերթը գրում է․ «Աշխարհի բռնցքամարտի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը 6-րդ օրը դադարեցրեց հացադուլը, որը հայտարարել էր «Հայաստանի ճակատագրով մտահոգ բոլոր քաղաքական ուժերին եւ անհատ գործիչներին» ուղղված կոչով՝ հավաքվել մի տեղ, քննարկել ստեղծված իրավիճակը, հատկապես՝ իշխանությունների «ազգադավ ծրագրերը», եւ ելքեր գտնել։

Նրան ամեն օր ընդդիմադիր գործիչներ էին այցելում եւ համոզում՝ դադարեցնել հացադուլը։ Երեկ բժիշկները եւս հորդորել էին դադարեցնել, քանի որ նրա առողջական վիճակն օրեցօր վատթարանում էր։ Երեկ վերջապես մարզիկը որոշել է դադարեցնել հացադուլը՝ անսալով իր ընկեր հոգեւորականի եւ մի խումբ կանանց հորդորներին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--0--ԱՀ