Հետախուզությունը չի իմացել Ադրբեջանի նախահարձակ լինելու մասին, գիտեինք դիվերսիոնի մասին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

Ապրիլյան պատերազմին նվիրված ասուլիսի ժամանակ Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև 2016 թվականի մարտերին նախորդող շրջանում հայկական հետախուզության աշխատանքին:

«Բոլոր այն հայտարարությունները, թե մենք իբր իմացել ենք տեղեկություններ, հնչեցվել են մարդկանց կողմից, ովքեր հնարավորություն չեն ունեցել ամողջական ծանոթություն ունենալ այդ և դրան նախորդող ժամանակաշրջանի, այդ թվում՝ հետախուզության կողմից տրամադրվող տեղեկություններին, կամ եթե ունեցել են, ապա լավ չեն պատկերացնում, թե ինչ է նշանակում «հետախուզական տեղեկություններ:

Ոչ՛, մենք չենք իմացել նախօրորք, որ Ադրբեջանի կողմից պատրաստվում է լայնածավալ գործողություն»,-հատրարաել է Սերժ Սարգսյանը:

Նա պատասխանել է նաև հարցին, թե ինչո՞ւ հայկական կողմը չի իմացել պատրաստվող դիվերսիայի մասին: Ըստ Սերժ Սարգսյանի՝ աշխարհի լավագույն հետախուզությունները նույնիսկ չեն կարողանում ունենալ ամբողջական տեղեկատվական ծառայություն, ապա նաև հիշեցրել է, որ, օրինակ, աշխարհի լավագույն հետախոզական ծառայություններից մեկը՝ ԱՄՆ-ինը, չի ունեցել տեղեկություն սեպտեմբերի 11-ի դիվերսիայի մասին:

«Այո՛, այդ հարցում մեր հետախուզությունը թերացել է, այստեղ տարակուսելու ոչինչ չկա: Մենք ունեցել ենք նախնական տեղեկություն արդեն ամսի 1-ին, օրվա երկրորդ կեսին, որ ադրբեջանցիների կողմից պատրաստվում է դիվերսիոն գործողություն: Եվ ենթադրող հատվածներում, իհարկե, համապատասխան աշխատանք կատարվել են»,-ասել է Սերժ Սարգսյանը:

--00—ԼՄ